Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Կործանարար հիասթափություն

Կործանարար հիասթափություն
30.04.2025 | 11:41

Մարդիկ ձգտում են ուժեղին, հաղթողին: Մարդիկ սիրում են ապրողին, քայլ անողին, շարժվողին, սեփական կյանքից պատմություններ ունեցողին: Մարդիկ ուզում են նմանվել համարձակին, գեղեցիկին, երջանիկին, տոկունին, չհանձնվողին: Մարդկանց անսահման հետաքրքիր է հաջողակների կյանքն ու փորձը, հերոսների անցած ուղին:

Արդի քաղաքական մանիպուլյացիաները հենց այս ամենի իմիտացիաները ստեղծելով են խաբում մարդկանց, մարդիկ հավատում են, ապա՝ հայտնաբերում, որ խաբված են, դադարում են հավատալ թե՛ մյուսներին, թե՛ իրենց ուժերին, ընկնում են տարատեսակ ապատիաների մեջ, կորցնում են մոտիվացիան՝ ջիղը, ոգին: Հենց այստեղից էլ ի հայտ է եկել դարի հիվանդությունը՝ դեպրեսիան:

Եվ ուրեմն՝ ի՞նչ է պետք մարդկանց բուժելու և այդ կործանարար հիասթափությունից դուրս բերելու համար….

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ